Երևանի ավագանու որոշմամբ Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու տարածքում կտեղադրվի 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան:
Որոշումը կայացվել է Երևանի ավագանու այսօր կայացած նիստում, հայտնում է քաղաքապետարանը։