Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում սահմանվել են գույքի, առևտրի, գովազդի և տաքսի ծառայությունների տեղական տուրքերի չափերը։
Մինչև 300 մ² ընդհանուր մակերեսով բնակելի տների, ինչպես նաև մինչև 200 մ² ընդհանուր մակերեսով հանրային և արտադրական շենքերի համար տեղական տուրքի չափը 2023թ. կկազմի 105 հզ․ դրամ։
Բացի այդ, 200-500 մ² ընդհանուր մակերեսով շենքերի համար տուրքի չափը կկազմի 210 հզ․ դրամ, 500-3000 մ² ընդհանոր մակերեսով շենքերի համար՝ 350 հզ․ դրամ, 3000 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքերի համար՝ 700 հզ․ դրամ։
Առևտրային կետերում հեղուկ վառելիքի, խտացված կամ հեղուկացված գազի վաճառքի թույլտվության տեղական տուրքը սահմանվել է 87․500 դրամ, ավտոլցակայաններում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության տուրքը՝ 600 հզ․ դրամ։
Տաքսի ծառայությունների թույլատրման արժեքն ամեն մեքենայի համար կկազմի տարեկան 10 հզ․ դրամ։
Հանրային սննդի ծառայությունների կազմակերպման լրացուցիչ տարածքի օգտագործման համար կգանձվի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 30 հազար դրամ։
Ալկոհոլային արտադրանքի արտաքին գովազդի տուրքը կկազմի 6-10 հզ․ դրամ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար, այլ արտադրանքի գովազդի համար՝ 4500 դրամ։ Բոլոր վարչական շրջաններում գործելու են արտաքին գովազդի միասնական տուրքեր։