Երևանի ավագանին քննարկում է 2023 թ. բյուջեի նախագիծը։ Նախատեսվում է, որ բյուջեն եկամուտների գծով լինի 105 մլրդ 103 մլն 316 հզ. դրամ, ծախսերի գծով՝ 105 մլրդ 535 մլն 919.3 հզ. դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 432,6 մլն դրամ։
Քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը խոսեց նաև 2022 թ. բյուջեի կատարման ընթացքի մասին, նշելով, որ եկամտային մասը կատարվել է տարեկան ծրագրի 100%-ով։ Ըստ նրա՝ իշխանությունները շարունակելու են աշխատանքը վճարային համակարգերի թվայնացման ուղղությամբ. «Այդ հարցում ակտիվորեն համագործակցում ենք կենտրոնական բանկի հետ»։
Բյուջեի ծախսային մասի կատարողականը լինելու է բարձր և ավելի քան 90% կկազմի։