Երևանի ավագանու որոշմամբ, Արցախի և Հայաստանի պաշտպանության մարտական գործողություններում կամ մարտական հերթապահություն իրականացնելիս, կամ շփման գծում հատուկ առաջադրանքներ կատարելիս, կամ հակառակորդի հարձակողական գործողությունների հետևանքով զոհվածների և վիրավորվածների ընտանիքների անդամները կազատվեն անշարժ գույքի հարկից և (կամ) տրանսպորտային միջոցների հարկից։
Այդպիսի արտոնություն կստանան նաև Արցախի և Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած քաղաքացիները, ինչպես նաև այն անձինք (կամ նրանց ընտանիքի անդամները), որոնք գերի են ընկել կամ համարվում են անհետ կորած Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, կամ մարտական հերթապահություն իրականացնելիս, կամ հատուկ առաջադրանք կատարելիս, կամ հակառակորդի հարձակողական գործողությունները հետ մղելիս։