Երևան

Երևան են ժամանել MAN մակնիշի 4 ավտոբուս. մինչև տարեվերջ կժամանի նաև «ժոնգտոնգ» մակնիշի 30 ավտոբուս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևան են ժամանել MAN մակնիշի 4 ավտոբուս. մինչև տարեվերջ կժամանի նաև «ժոնգտոնգ» մակնիշի 30 ավտոբուս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Նիստին «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենը քաղաքապետին տեղեկացրեց, որ արդեն Երևան են ժամանել MAN մակնիշի 4 ավտոբուս: Մյուս խմբաքանակը Երևան կժամանի երկու օր անց։ 

«Ելնելով անվտանգ երթևեկության ձմեռային պայմաններից՝ չորսական ավտոբուսներ կտեղափոխեն։ Հաջորդ խմբաքանակը սպասում ենք վաղը չէ մյուս օրը».- նշել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենը։

Քաղաքապետի հարցին, թե ինչ նորություն կա «Ժոնգտոնգ» ընկերության ավտոբուսներից, «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենը նշեց, որ նավը արդեն մոտեցել է բեռնաթափման, մինչև տարեվերջ նվազագույնը 30 միավոր կտեղափոխեն, իսկ մնացածը արդեն նոր տարուց հետո կսկսեն մատակարարել։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական