Երևան

Աջափնյակում շահագործման է հանձնվել հերթական բարեկարգված բակը

Աջափնյակում շահագործման է հանձնվել հերթական բարեկարգված բակը

Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 39, 41 հասցեում բնակիչների շահագործմանն է հանձնվել հերթական բարեկարգված բակը:

Նախկինում բնակիչների կողմից ցանկապատված, զավթված և անմխիթար բակը բերվել է բարեկարգ վիճակի. փոխվեցին եզրաքարերը, կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել են նստարաններ, փոխարինվել են ցայտաղբյուրները և կառուցվել մանկական խաղահրապարակ: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական