Երևան

Երևանում բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի շրջանակներում մայթեզրերից առգրավվել է 700 կգ ձուկ

Երևանում բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի շրջանակներում մայթեզրերից առգրավվել է 700 կգ ձուկ

Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության, ոստիկանության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի համատեղ ուժերով մայրաքաղաքում շարունակվում են բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը:

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում` 2022 թվականի նոյեմբերի 20-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում, մայրաքաղաքի մայթեզրերից առգրավվել է 700 կգ ձուկ, որը հանձնվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

Հիշեցնենք, որ սիգ տեսակի ձկան ձվադրման շրջանում՝ նոյեմբերի 20-ից մինչև հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի որսի և վաճառքի համար օրենքով նախատեսված է պատասխանատվություն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական