Երևանի Կենտրոն վարչական շրջանի 30 բազմաբնակարան շենքերում իրականացվել են թվով 90 մուտքերի վերանորոգման աշխատանքներ:
Ավելի մաքուր, լուսավոր և կոկիկ մուտքերը նոր շունչ են հաղորդել շենքերին: Շենքերի մուտքերի ներքին հարդարման և վերանորոգման աշխատանքներն իրականացվել են բոլոր հարկաբաժիններում:
Նորերով են փոխարինվել հին պատուհանները, ներկվել և բարեկարգվել են աստիճանավանդակները, պատերն ու առաստաղները:
Բազմաբնակարան մի շարք շենքերում այս պահին ևս իրականացվում են մուտքերի վերանորգման աշխատանքներ: