Երևանի ավագանին վաղն արտահերթ նիստ կգումարի։ Օրակարգում ընդգրկված է 12 հարց:
Դրանից յոթը վերաբերում են փողոցներ անվանակոչելուն։ Նախատեսվում է փողոցներ անվանակոչել հայտնի աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի, դերասան Կարպ Խաչվանքյանի, բանաստեղծ Սլավիկ Չիլոյանի, խորհրդային հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի անուններով։