Երևան

Աջափնյակ վարչական շրջանում շահագործման է հանձնվել հերթական բարեկարգված բակային տարածքը

Աջափնյակ վարչական շրջանում շահագործման է հանձնվել հերթական բարեկարգված բակային տարածքը

Աջափնյակ վարչական շրջանում շահագործման է հանձնվել հերթական բարեկարգված բակային տարածքը,որը գտնվում է Լենինգրադյան 14-18 շենքերի դիմաց։

Որոշ բնակիչների կողմից զավթված և անհրապույր տեսք ստացած, ցանկապատված փոքրիկ տարածքները ենթարկվել են քանդման և փոխարենը բնակիչների համար կառուցվել է գեղեցիկ և բարեկարգ, հանգստյան համար հարմարավետ այգի, որտեղ տեղադրվել են նստարաններ, զրուցատաղավար, ցայտաղբյուր և երիտասարդների համար նախատեսված ֆուտբոլի և բասկետբոլի տարածք` ցանկապատված երկաթե ձողերով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական