Երևան

Երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտում կներդրվեն թվային նոր գործիքներ

Երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտում կներդրվեն թվային նոր գործիքներ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տվյալներ՝ ազդեցության համար» (Data for impact (D4I)) ծրագրով կազմակերպվել է երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետների աշխատաժողով: Նպատակը բնակչության սոցիալական վիճակի մասին տեղեկատվություն ստանալու աղբյուրների ուսումնասիրության, էլեկտրոնային հարթակի մշակման և կիրառման հմտությունների զարգացումն է:

Հանդիպման ընթացքում ոլորտի աշխատակիցներին առաջադրվել են հարցաշարեր, վերհանվել տվյալները մշակելու խնդիրները, կազմակերպվել են քննարկումներ, ներկայացվել նոր առաջարկներ։

D4I ծրագրով նաև ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության հետ համատեղ մշակվող տվյալները հավաքելու և ամփոփելու նոր գործիքի նախագիծը։

Կարևորելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը՝ գործընկեր կառույցների հետ համայնքը շարունակելու է ոլորտային մասնագետների վերապատրաստման գործընթացը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական