Աջափնյակ վարչական շրջանի տարբեր հատվածներում իրականացվում են սալիկապատման, եզրաքարերի տեղադրման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ։ Այսօր վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը և աշխատակազմի բաժինների ղեկավարները անցկացրեցին հերթական ստուգայցը` հետևելու աշխատանքների ընթացքին և կատարված աշխատանքի որակին։
Շրջայցի ընթացքում վարչական շրջանի ղեկավարն այցելել է թիվ 44 մանկապարտեզ, որտեղ ընթանում են վերանորոգման լայնածավալ աշխատանքներ։ Այցելել են նաև Նազարբեկյան 12 հասցե, որտեղ զինվորների պուրակի տարածքում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ:
Նազարբեկյան 9 շենքի հարևանությամբ երեխաների համար նախատեսված փոքր ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները գտնվում էին ավարտական փուլում: Դաշտը հագեցած կլինի արևային լուսատուներով, ծածկված` արհեստական խոտածածկով, ցանկապատված` մետաղյա ճաղաշարով։
Ղեկավար կազմն այցելել է նաև Ֆուչիկի 2֊րդ նրբանցք 7 և Ֆուչիկի 20 շենքի բակեր, որտեղ ևս իրականացվում են բակերի բարեկարգման աշխատանքներ։ Աջափնյակ վարչական շրջանն օր օրի բարեկարգվում և գեղեցկանում է։