Երևան

Քաղաքապետարանը տնտեսվարողների 95 տոկոսին ծանուցել է տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ

Քաղաքապետարանը տնտեսվարողների 95 տոկոսին ծանուցել է  տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Զեկուցվել է, որ բազայում առկա 14167 տնտեսվարողից ավելի քան 95 %-ն արդեն ծանուցվել է:

Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել գործընթացը՝ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ևս, սահմանված կարգի համաձայն, տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը: Պարտադիր նորմերը չկատարելու դեպքում, ի դեպ, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսված է տուգանք: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական