Երևանի քաղաքապետը այսօր հերթական գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե որտեղ են հասել Երևանի նոր տրոլյեբուսները և երբ կլինեն քաղաքում։ Հայկ Սարգսյանը ընդգծեց, որ դրանք տարվա սկզբին կլինեն Երևանում։
«Նախատեսում ենք, որ մինչև հունվարի 3-ը կհասնեն 11, իսկ մինչև հունվարի 5-ը մնացած 4 տրոլյեբուսները»,- նշեց տրանսպորտի վարչության պետը։