Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ գարնանը նախատեսվում է մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ ծրագիր քննարկել։
Ավինյանը որոշ մանրամասներ է հայտնել. «Պատմամշակութային հուշարձանները և նրանց տեսքը մեր ուշադրության կենտրոնում են եղել և շարունակելու են մնալ։ Մենք գարնանը քննարկելու ենք պատմամշակութային հուշարձանների հետ կապված ծրագիր, որը նաև ներառելու է Հանրապետության հրապարկի շենքերը, Կենտրոնում գտնվող տարատեսակ շենքեր, որ կարիք ունեն խնամքի, համապատասխան վերաբերմունքի»։
Տիգրան Ավինյանը նաև շեշտել է. «Նախկինից մնացած երկաթյա ձողերը պետք է վերացվեն։ Մշակութային հուշարձանների, նշյալ շենքերի հանդեպ պետք է վերաբերմունք ցույց տանք։ ԿԳՄՍ-ի հետ քննարկումները սկսել ենք, և գարնանը կմեկնարկեն աշխատանքները»: