Երևան

Մեր երեխաներին տոնական տրամադրությունը վերադարձնելու պարտք ունենք. Տիգրան Ավինյան

Մեր երեխաներին տոնական տրամադրությունը վերադարձնելու պարտք ունենք. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը մանրամասնել է, թե ինչու է այս տարի մայրաքաղաքում նախատեսված մեծամասշտաբ տոնական միջոցառումներ իրականացնել։ Ավինյանի խոսքով՝ տևական ժամանակ է՝ քաղաքում չունենք տոնական տրամադրություն. «Վստահ եմ՝ ինքներս մեզ, մեր երեխաներին այդ պարտքն ունենք՝ տոնական տրամադրությունը վերադարձնելու, որովհետև անընդհատ ծանր, լարված միջավայրում ապրելը հասարակության համար դժվար է։ Ես չեմ հերքում՝ ունենք հազար ու մի խնդիր, բայց չեմ ուզում միախառնել բոլոր հարցերը։ Այո, երկու տարի է՝ չունենք տոնական տրամադրություն, չունենք տոնական միջոցառումներ, և քննարկել ու որոշել ենք, որ դրա կարիքը կա։ Վստահ եմ՝ երևանցիները դրա կարիքն ունեն, մեր երեխաները դրա կարիքն ունեն, այդ իսկ պատճառով այս միջոցառումները այս մասշտաբներով են իրականացվում»։

Տիգրան Ավինյանը խոսել է նաև տոնական միջոցառումների համար նախատեսված ֆինանսական ծախսերի մասին՝ ընդգծելով. «Երբ տեսնեք ծրագրերի մասշտաբը՝ լուսավորության, համերգների, բոլոր այն աշխատանքները, որ իրականացվել են վարչական շրջանների կողմից, ու երբ ծախսված գումարը համադրեք նախկինում ծախսվածի ու դրա էֆեկտի հետ, կտեսնեք՝ ծախսված գումարով շատ ավելի լայն տարածում ենք ունեցել։ Միայն Կենտրոնում էր այդ ամենը, հիմա լինելու է բոլոր վարչական շրջաններում, որովհետև Երևանը միայն քաղաքի կենտրոնը չէ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական