Երևան

Աշխատանքը, որ այս ընթացքում իրականացրել ենք քաղաքապետարանում, որպես այդպիսին, արդեն կիսում ենք պարոն Ավինյանի հետ. քաղաքապետ

Աշխատանքը, որ այս ընթացքում իրականացրել ենք քաղաքապետարանում, որպես այդպիսին, արդեն կիսում ենք պարոն Ավինյանի հետ. քաղաքապետ

Գիտեք, որ մեր քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է և այն աշխատանքը, որ  այս ընթացքում իրականացրել ենք քաղաքապետարանում, դա որպես այդպիսին արդեն, կիսում ենք պարոն Ավինյանի հետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Դիտարկմանը, թե այսինքն քարոզարշավ է իրականացնում Տիգրան Ավինյանը, քաղաքապետն արձագանքել է. «Ես քարոզարշավի մասին չեմ խոսում, պրակտիկ խնդիրների մասին եմ խոսում: Ես Լեհաստանում եմ եղել, գործարանում, որտեղ «MAN» ավտոբուսներն են արտադրել, տեխնիկական վերահսկողություն պետք է իրականացվեր: Մենք քննարկում ենք իրականացրել, նաև այս 18 մետրանոց ավտոբուսների մասով ենք արդեն նախագծել, թե ինչ տրամաբանությամբ պետք է ձեռք բերվի:  Այդ քննարկմանը նաև պարոն Ավինյանը ներկա է եղել, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական