Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Առանձնահատուկ պարտքի զգացումով հյուրընկալվեցի Սարի Թաղում բնակվող Լիպարիտ Թովմասյանի ընտանիքի տանը: Լիպարիտի որդին 44-օրյա պատերազմում անհետ կորած պաշտպաններից է, ում հարազատների կողքին մշտապես լինելը նվազագույնն է, ինչ պետք է անենք որպես համայնք և պետություն»: