Երևան

Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածի ինքնակամ սրճարանային կառույցները

Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածի ինքնակամ սրճարանային կառույցները

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում տարիներ առաջ տեղադրված ինքնակամ սրճարանային կառույցները: Աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի, որոշ դեպքերում նաև հենց ապօրինություն կատարած քաղաքացիների ուժերով: Համայնքային սեփականության կանաչ գոտիներում գտնվող անօրինական բոլոր շինություններն ապամոնտաժվելու են:

Հաջորդիվ համայնքը կնախաձեռնի տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը՝ դրանք վերադարձնելով քաղաքի բնակիչներին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական