Երևան

Մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման և քաղաքային լուսավորության համար 139.6 մլն դրամ կհատկացվի

Երևանի բյուջեից «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման» և «Երևանի քաղաքային լուսավորության  դրամաշնորհային» ծրագրերի համար 139 միլիոն 660 հազար դրամ գումար կհատկացվի։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ գումարն ուղղվելու է մետրոպոլիտենում առկա գրունտային ջրերի հեռացման և օդափոխման աշխատանքների իրականացմանը: