Երևան

Իսկ նայո՞ւմ եք, որ վարչական շրջանների ղեկավարները շատ դեպքերում թեժ գծին անհասկանալի պատասխան են գրում. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե թեժ գծում հեռախոսազանգերի բովանդակություններին արդյոք ծանոթանում են։ 

«Իսկ նայո՞ւմ եք, որ վարչական  շրջանների ղեկավարները շատ դեպքերում թեժ գծին անհասկանալի պատասխան են գրում»,- նշեց քաղաքապետը։ Հրաչյա Սարգսյանը վարչական շրջանի ղեկավարներին հանձնարարեց, որ անպայման թեժ գծերի պատասխանները իրենք հաստատեն, նոր դրանից հետո ուղարկեն քաղաքապետարան։