Երևան

«Այսօր վերահաստատում ենք, որ մետրոյի Աջափնյակի կայարանը անպայման կառուցելու ենք». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում անդրադարձել է մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման աշխատանքներին. «Դեռևս ինձ մոտ մարդիկ են գալիս և հարցնում են՝ արդյո՞ք Աջափնյակի մետրոն կառուցելու եք։ Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ նախագծման աշխատանքներն այս փուլում ընթանում են։ Առաջին փուլում նախագծման փաթեթը ստացել ենք, հաջորդ տարի ամբողջ նախագիծն ունենալու ենք։ Ուղղակի այսօր վերահաստատում ենք, որ այդ կայարանը անպայման կառուցելու ենք»։

«Այո, իհարկե»,- արձագանքեց ՀՀ վարչապետը։