Երևան

«Կենտրոնացած եմ այն աշխատանքի վրա, որի համար նշանակվել եմ փոխքաղաքապետ». Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նախընտրական քարոզարշավ իրականացնելու քննադատություններին. «Ես Երևանի փոխքաղաքապետ եմ, ով համակարգում և վերահսկում է վարչական շրջանների, դրանց ղեկավարների աշխատանքը։ Նման համակարգման գործառույթ նախկինում Երևանի փոխքաղաքապետերը չեն ունեցել, դա է պատճառը, որ ես իրականացնում եմ շրջայցեր՝ վարչական շրջանների ղեկավարների հետ, և իրականում կարծում եմ՝ շատ տրամաբանական է, որ հենց այդ աշխատանքն իրականացնելու համար պետք է փաստացի տեղում ծանոթանալ խնդիրներին, որովհետև այլ որակի ու այլ տեսակի ինֆորմացիա ես ստանում»։

Տիգրան Ավինյանը նաև հիշեցրել է, որ կորոնավիրուսի համավարակի օրերին, լինելով պարետ, ինքն ամենօրյա կապի մեջ է եղել քաղաքացիների հետ։