Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2022

USD395.39

EUR407.39

RUB5.97

Рус Eng

Մինչև տարեվերջ կամ հունվարին սպասում ենք 150 նոր ավտոբուս

Երևան

17 Նոյեմբերի, 14:40

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրներին։

Նրա խոսքով՝ նոր ավտոբուսների գալով տրանսպորտային ցանցի խնդիրը չի լուծվել, քանի որ դրանց խմբաքանակը քիչ է. «Փուլային ռեֆորմը մեզ մի իրավիճակի առաջ է կանգնեցրել, որ ունենք շահագործվող փոքր քանակի ավտոբուսներ։ Բոլոր նախկին գազելներն արդեն դուրս են եկել բոլոր գծերից։ Այո, մեր տրանսպորտային վիճակը լավը չէ։ Մինչև տարեվերջ կամ հունվարին սպասում ենք 150 նոր ավտոբուսներ, հաջորդ տարի էլ 80-ից ավել նոր 12 մետրանոց ավտոբուսների ենք սպասում։ Դրանց գալուն պես էլ մենք չենք կարող ասել, որ տրանսպորտային ռեֆորմն ավարտին է հասցված։ Մենք դեռ տոմսային միասնական համակարգ ենք ներդնելու, որին միացվելու է նաև մետրոպոլիտենը, և դրանից հետո ամբողջական փաթեթը կարող է ավարտած համարվել»։ 

 

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան