Երևան

Կառավարության նիստում ընդունվեց 4-րդ կարգի վթարային շենքերը գերակա շահ ճանաչելու առաջին փուլի նախագիծը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հոկտեմբերի առաջին օրերին Աջափնյակում էինք, և աջափնյակցիներին խոստացանք վթարային շենքերի խնդիրները լուծել:

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց Արզումանյան 10 և 17 հասցեների 4-րդ կարգի վթարային շենքերը գերակա շահ ճանաչելու առաջին փուլի նախագիծը:

Այսպիսով հայտարարում ենք 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրների լուծման մեկնարկը»: