Երևան

Հաղթանակի կամուրջը երթևեկության համար ժամանակավորապես փակ կլինի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ին ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 17-ի 07:00-ն, փակ կլինի Հաղթանակի կամուրջով երթևեկությունը: