Երևան

Տիգրան Ավինյանը կհանդիպի Ավան վարչական շրջանի բնակիչներին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Սիրելի ավանցիներ, այս շաբաթ գալիս ենք Ավան վարչական շրջան` ձեզ հետ շփվելու: Վաղը՝ նոյեմբերի 15-ին, ժամը 10:00-ից սկսած Ավան վարչական շրջանի մեր գործընկերների հետ կայցելենք Աճառյան 18 շենք, «Ընտանեկան այգի», Նարեկացի 40 շենք, Իսահակյան այգու հարակից տարածքներ:

Ավան-Առինջ 1 մկշ. 2/4 հասցեում ներկա կգտնվենք հիմնանորոգված ֆուտբոլի դաշտի բացմանը, իսկ նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ից սկսած, ավանցիներին կսպասենք վարչական շրջանի աշխատակազմի շենքում: Հարցերի և հերթագրվելու համար կարող եք զանգահարել` 011 518 108»։