Երևան

Ի՞նչ փոփոխություններ են կատարվել Երևանի «թեժ գիծ» ծառայությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հերթական գործակարգավարական նիստի ավարտին քաղաքապետը առաջարկեց ներկայացնել, թե ինչ փոփոխություններ են կատրվել քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունում։ Քաղաքապետը խնդրեց ներկայացնել, թե նախկինում ինչպես է աշխատել և ներկայումս ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ծառայության միջոցով օրական միջինը 600 զանգ է ստացվում, այսօր՝ դրանցից 400-ին միանգամից պատասխանելու հնարավորություն է ստեղծվել, մյուսներին՝ պատասխանվում է հետադարձ կապի միջոցով: Բացի այդ, ներդրվել են ինչպես օպերատորների աշխատանքի գնահատման, այնպես էլ՝ որոշումների մասին ավտոմատ ծանուցման համակարգեր: