Երևան

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ է նշանակվել Վահան Խաչատրյանը. այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նրա խոսքով. «Քաղաքապետարանում բավական երկար ժամանակ է՝ աշխատում եք, կարծում եմ՝ փորձը որ ունեք, նոր հաստիքում էլ ավելի արդյունավետ կօգտագործեք»։