Երևան

Կոշտ աղբի մաքրումը ջրի հարստացման հետ ի՞նչ կապ ունի, չեմ հասկանում. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը քաղաքապետին ներկայացրեց, որ կոշտ թափոնների հավաքման ցանցերի մրցույթը նախատեսում են Հրազդան գետի վրա կայանի կառուցմանը զուգահեռ անել։ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե մեկը մյուսի հետ ինչ կապ ունի։