Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022

USD394.69

EUR409.81

RUB6.02

Երևան 1 ℃

Рус Eng

Նախատեսվում է թվայնացնել Երևանի քաղաքապետարանի արխիվը

Երևան

14 Նոյեմբերի, 13:01

Համայնքային մանկապարտեզները հաջորդ տարի կհամալրվեն ինտելեկտուալ ուսուցողական գրքերով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ձեռք են առնվել համապատասխան միջոցներ:

***

Երևանի քաղաքապետարանում արխիվային գործի վարումն առաջիկայում ամբողջությամբ կկազմակերպվի նոր պայմաններում: Մինչև հիմա ամբողջ արխիվը պահպանվում էր մեկ սենյակում, փաստաթղթերի մի մասն էլ վարչություններն իրենց սենյակներում էին տեղավորում: Հաջորդ փուլում նախատեսվում է արխիվը թվայնացնել:

***

Քաղաքացիների զանգերին արագ արձագանքելու և բարձրացվող խնդիրներին համապատասխան ընթացք տալու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունում ծրագրային բարելավումներ են արվել: Ծառայությունը օրական միջինը 600 զանգ է ստացվում, հիմա դրանցից 400-ին միանգամից պատասխանելու հնարավորություն է ստեղծվել, մյուսներին պատասխան է տրամադրվում հետադարձ կապով: Բացի այդ, ներդրվել են ինչպես օպերատորների աշխատանքի գնահատման, այնպես էլ որոշումների մասին ավտոմատ ծանուցման համակարգեր:

***

Ավարտվել են Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում նոր տեղադրված հուշարձանի և հարակից տարածքի արտաքին լուսավորության ցանցի շինարարությունը:

***

Տարեկան ծրագրով շարունակվում է Աբովյան պուրակի համալիր բարեկարգումը: Ծրագրով ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կտրվեն կանաչապատման նոր լուծումներ:

***

Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. եղեգները չորացնելու ծավալուն աշխատանք է արվել: 8 հա-ից ավելի տարածքից եղեգ է հանվել: Գալիք տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ:

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան