Երևան

«Հայաստանի Փոքրիկ Երգիչները» բարի վերաբերմունք դրսևորեցին մեր քաղաքի նկատմամբ»․ Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Այսօր բարության համաշխարհային օրն է: Հաճախ մեր հասարակությունն ընկալում է բարությունը՝ որպես թուլություն: Հակառակը, բարությունը պահանջում է խիզախություն, կամք և ինքնավստահություն: Թուլություն չէ բարությունը, կարեկցանքը և ուրիշների նկատմամբ հարգանքը:

Խիզախենք բարություն փոխանցել ոչ միայն խոսքով, այլև մեր գործողություններով: Ցանկացած բարության գործողություն վերածվում է շղթայական ռեակցիայի և միավորում բոլորիս: Բարությունը կարող է դրսևորվել շատ պարզ քայլերով: Օրինակ՝ Մաշտոցի պողոտայի վրա նկատեցինք, թե ինչպես «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի սաները բարի վերաբերմունք դրսևորեցին մեր քաղաքի նկատմամբ»: