Երևան

«Եկեք անկեղծ լինենք․ դեռ պետք է ապահովել քաղաքացու հարմարավետ ու ապահով տեղաշարժը»․ Տիգրան Ավինյան

«Եկեք անկեղծ լինենք․ դեռ պետք է ապահովել քաղաքացու հարմարավետ ու ապահով տեղաշարժը»․ Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Այսօր հասարակական տրանսպորտի համաշխարհային օրն է: Այս գրառմամբ կարելի էր անդրադառնալ ոլորտում արդեն տեղի ունեցած որոշ բարեփոխումների, գնված նոր ավտոբուսներին կամ սպասվելիք նոր մետրոյի կայարանին: Սակայն եկեք անկեղծ լինենք. ամեն օր երևանցիները բախվում են լուրջ խնդիրների՝ վայրից վայր տեղափոխվելու ամենատարրական պրոցեսում:

Դեռ պետք է կատարվեն համակարգային լուրջ փոփոխություններ և պետք է ապահովվի ամեն քաղաքացու հարմարավետ ու ապահով տեղաշարժը, որպեսզի հանգիստ ասենք, որ այսուհետ Երևան քաղաքում տրանսպորտի խնդիրը լուծված է: Այս առիթով ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Երևան քաղաքի հ սարակական տրանսպորտի բոլոր վարորդներին և ոլորտը սպասարկող մասնագետներին՝ նման ծանրաբեռնված պայմաններում իրենց աշխատանքն իրականացնելու համար»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական