Երևան

Նոր Խարբերդի բարեկարգման ծրագիրը շուտով կմեկնարկի

Նոր Խարբերդի բարեկարգման ծրագիրը շուտով կմեկնարկի

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ շուտով կմեկնարկի Նոր Խարբերդի բարեկարգման ծրագիրը, նաև՝ խարբերդցի երեխաների համար կկառուցվի նոր մանկապարտեզ։

«Երևանցիները, անկախ նրանից, թե որ վարչական շրջանում կամ քաղաքի որ ծայրամասում են բնակվում, պետք է ունենան բնակության և համակեցության հավասար պայմաններ:

Շուտով կմեկնարկի Նոր Խարբերդի բարեկարգման ծրագիրը, որով նախատեսվում է լուծել տարածքի ջրամատակարարման, գազամատակարարման խնդիրները:

Խարբերդցի երեխաների համար կկառուցվի նոր մանկապարտեզ»,- տեղեկացրել է Տիգրան Ավինյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական