Երևան

Բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ

Բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «հաշվի առնելով մայրաքաղաքի բնակիչության պաշտպանության կազմակերպման հիմնախնդիրները, նպատակ ունենալով պարզել, թե որքանով է իրատեսական բնակչության կցագրումը, ինչպես նաև հնարավոր խնդիրները վեր հանելու և շտկելու նպատակով, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ, որոնց միջոցով բնակչությունը կիրազեկվի պատսպարման վայրի գտնվելու մասին:

Խնդիրներ և հարցեր առաջանալու դեպքում խնդրում ենք դիմել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր և համատիրություններ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական