Երևան

Հիմնանորոգվելու է «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը

Հիմնանորոգվելու է «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը

Երևանի քաղաքապետարանի ծրագրով այս տարի շուրջ 50 մլն դրամ է հատկացվել «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը հիմնանորոգելու համար:

Շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանում է ոլորտը համակարգող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Համայնքն այսօր դիտարկում է նաև Հակոբ Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների ստորգետնյա հետիոտնային անցման նորոգման խնդիրը:

Տեսանյութը՝ Երևանի քաղաքապետարանի։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական