Երևան

Հմտությունների զարգացում՝ համայնքային ծառայողների համար

Հմտությունների զարգացում՝ համայնքային ծառայողների համար

Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ այս տարի իրականացրել է աշխատակիցների վերապատրաստման միանգամից մի քանի ծրագիր: «Երևան 2.0: Դեպի ավելի ընդգրկուն և կանաչ վերականգնում» ծրագրի աջակցությամբ համայնքային ծառայողները հնարավորություն են ունեցել զարգացնել հմտությունները:

Երևանի քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանը, հանձնելով հավաստագրերը, ընդգծել է, որ անընդհատ զարգացող աշխարհում շարունակական կրթությունը կարևոր հիմնաքար է և ցանկացած կառույցի հաջողության գրավականն առաջին հերթին գիտելիքներով զինված մասնագետների առկայությունն է, այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտություն է առաջանում այս գործընթացները դարձնել շարունակական:

«Շատ շուտով Երևանի քաղաքապետարանը կունենա վերապատրաստման թվային հարթակ, որտեղ կլինի համապատասխան առցանց դասընթացների մասնակցելու հնարավորություն՝ մասնագիտականից մինչև մոտիվացնող: Յուրաքանչյուր աշխատակից կարող է նաև զբաղվել ինքնակրթմամբ՝ օգտվելով կայքում տեղադրված նյութերից, գրականությունից և տեսադասընթացներից: Այս ընթացքում նաև աշխատակազմը մասնակցում է միջազգային լավագույն առցանց դասընթացներին և ամեն օր համագործակցության շրջանակը ընդլայնվում է»,- նշել է Մերի Մարգարյանը:

Նշենք, որ քաղաքապետարանի աշխատակազմի գնահատման ու վերապատրաստման ծրագրում ընդգրկված էր հարյուրից ավելի աշխատակից: Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում համայնքը մտադիր է շարունակել բարեփոխման ծրագրերը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական