Երևան

Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու. Հրաչյա Սարգսյան

Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու. Հրաչյա Սարգսյան

«Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու։ Այդ որոշմամբ շարժվում ենք առաջ, ոչ մի խնդիր չկա»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նրա խոսքով. «Նույնիսկ ես ասում էի՝ իմ պաշտոնավարման ընթացքում կան ծրագրեր, որոնք ես ցանկանում եմ, որպեսզի շարունակեմ, դրանք որպես այդպիսին չկանգնեն: Ծրագրերն իրականացնում եմ, կարծում եմ, որ ցանկացած դեպքում էստաֆետը միշտ պետք է փոխանցվի այլ անձի»։

Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է մնալ քաղաքապետարանում այն բանից հետո, երբ հրաժեշտ տա այդ պաշտոնին, Սարգսյանը հավանական չհամարեց դա. «Չեմ կարծում»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական