«Հանրապետության հրապարակ» կայարանի մոտով հաջորդ անգամ անցնելիս չզարմանաք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Նախագծի հեղինակ, ճարտարապետ Մկրտիչ Մինասյանի մասնագիտական խորհրդատվության շնորհիվ կատարվել են շինբարեկարգման աշխատանքներ, որոնց արդյունքում վերականգնվել է տարածքի ջրամեկուսացումը, լուծվել է ոռոգման խնդիրը, իրականացվել են մաքրման աշխատանքներ»,- գրել է փոխքաղաքապետը։