290 մլն դրամի շրջանակներում գումար է վճարվել որպես տուգանք. հայտարարել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով Մոսկվա կինոթատրոնի մոտ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած շինարարությանը։ «Այնտեղ տարբեր խախտումներ են եղել, եղել է նախագիիծ, իրենք նախագծից ավելի աշխատանքներ են իրականացրել, որոնց թույլտվությունը տրված չի եղել»,- մանրամասնել է նա։