Երևան

Համապետական ծառատունկին Երևանը մասնակցում է աննախադեպ ծրագրով (Տեսանյութ)

Համապետական ծառատունկին Երևանը մասնակցում է աննախադեպ ծրագրով (Տեսանյութ)

Նոյեմբերի 5-ին հայտարարված համապետական ծառատունկին Երևանը մասնակցում է աննախադեպ ծրագրով՝ անտառ-տնկարկի հիմնմամբ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Վերականգնվում է Ծիծեռնակաբերդի բարձունքի և Սարալանջի շուրջ 10 հեկտար տարածքը: Բնապահպանական կարևոր այս նախաձեռնությանն ընտանիքի հետ միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի ավագանու անդամներ ու կանաչապատման ոլորտի աշխատակիցներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական