Երևան

Արաբկիրում կլուծվեն 10 տարվա վաղեմության խնդիրներ. Տիգրան Ավինյան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Արաբկիրում կլուծվեն 10 տարվա վաղեմության խնդիրներ. Տիգրան Ավինյան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ամեն վարչական շրջան առանձնանում է իր հատուկ մշակույթով, նիստուկացով և հետևաբար նաև խնդիրներով: Այս անգամ Արաբկիրում էինք: Ներկայացնենք մի քանի դիտարկում տեղանքից:

Բակերն ու խաղահրապարակները ունեն հնուց եկած նույն խնդիրները, որոնք առկա են մյուս վարչական շրջաններում ևս: Ուստի՝ ամեն բակի առանձին ուսումնասիրություն է պետք իրականացնել և վերականգնել արաբկիրցիների բակային հանգստի հնարավորությունը:

Արամ Խաչատրյան և Մամիկոնյանց փողոցները միմյանց միացնող նորաստեղծ ճանապարհը էականորեն կթեթևացնի երթևեկությունը:

Արաբկիրցի երեխաների համար հիմնովին կամ մասամբ վերանորոգվում է 3 մանկապարտեզ: Այնտեղ կլուծվեն 10 տարվա վաղեմության խնդիրներ: Օրինակ՝ փոխվում են մանկապարտեզի պատերը խանավեցնող հին ջրատար խողովակները և, վերջապես, տեղադրվում են երեխաներին հարմարեցված սանհանգույց և այլն:

Ո՞վ է վերջին անգամ եղել Մերգելյանի այգում: Ծրագրերով նախատեսվում է այն դարձնել այնպիսի այգի, որտեղ բոլորս ավելի մեծ հաճույքով կզբոսնենք և ժամանակ կանցկացնենք»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական