Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Այս տարվա ապրիլի 1-ից, ի դեպ, Երևանում գծանշումներ իրականացնելու, ինչպես նաև լուսացույցեր ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթը ևս անցել է համայնքին: Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանը տարբեր ծրագրեր է նախաձեռնել: