Երևան

Ստացանք մետրոյի նոր՝ Աջափնյակ կայարանի կառուցման առաջին փուլի փաթեթը. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ստացանք մետրոյի նոր՝ Աջափնյակ կայարանի կառուցման առաջին փուլի փաթեթը. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Մետրոգիպրոտրանս ընկերության խորհրդի նախագահ Վալերիյ Աբրամսոնի, Երևանի մոտրոպոլիտենի տնօրինության, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանի հետ շրջայց է կատարել Մետրոպոլիտենի նոր՝ Աջափնյակ կայարանի թունելներ։

Այս կապակցությամբ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է.

«Ուրախ լուր ունենք:

Ստացանք մետրոյի նոր՝ այդքան սպասված Աջափնյակ կայարանի կառուցման առաջին փուլի փաթեթը:

Կայարանը, որի նախագծումը սկսվել է դեռ ԽՍՀՄ ժամանակ, կառուցվելու է Հալաբյան - Աբելյան խաչմերուկի մերձակայքում՝ «Թումո» կենտրոնի մոտ:

«Մետրոգիպրոտրանս» ընկերության խորհրդի նախագահ Վալերիյ Աբրամսոնի, Երևանի մոտրոպոլիտենի տնօրինության, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանի և մյուս գործընկերներիս հետ իրականացրեցինք շրջայց դեպի 527մ երկարությամբ երկու թունելներ։ Շրջայցի ժամանակ քննարկեցինք թունելները շահագործման պայմաններին համապատասխանեցնելու, ինչպես և կայարանի տեղակայման և թունելներն իրար կապող կամրջի տեսքի վերաբերյալ հարցեր:

Նոր կայարանի կառուցումը էական փոփոխություն կբերի Երևանի տրանսպորտային համակարգի ծանրաբեռնվածության և ընդհանուր տրամաբանության մեջ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական