Վերջին շրջանում փողոցում կատարվող առևտուրը դարձյալ հայտնվեց ուշադրության կենտրոնում և դարձյալ իրար բախվեցին մի կողմից էսթետիկան, հիգիենան, մյուս կողմից՝ սոցիալական խնդիրները: Մարդիկ ասում են՝ մեզ էլ հաճելի չի, երբ փողոցում շոգին ու ցրտին կանգնած առևտուր ենք անում, բայց լավ օրից չէ, որ այս քայլին ենք դիմել: Ինչը՞ պետք է այստեղ ավելի ծանրակշիռ լինի: Ինչպես հայտնում է shantnews.am-ը, ըստ «Հեռանկար»-ին հյուրընկալված փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ հարցն ունի երկու կողմ.
«Առաջինն այն է, որ Երևանը Հանրապետության մայրաքաղաքն է, մենք մոտավորապես 2 մլն տուրիստ ենք ունենում, և առհասարակ, այն սնունդը, որը վաճառվում է փոշու ու կեղտի մեջ անվտանգ չէ և չի կարող լինել: Եվ եթե մենք, այսպես ասած, հին ոճի՝ արաբական բազարի տեսք ունեցող քաղաք չենք ուզում ունենալ, փողոցային առևտուրն այնքան էլ լավ բան չէ:
2-րդ հատվածը․ լավ բա ի՞նչ անել այս մարդկանց հետ: Կազմակերպել շուկաներ, որոնք որ ինչ-որ կանոնների համաձայն կգործեն, և երբ որ մարդուն տրվում է այդ հնարավորություն շուկայում, նորմալ իր առևտուրը կազմակերպելու համար, գնում է այն բանուկ հատվածներում, որտեղ որ առևտուրը լավ կլինի, դա արդեն մի փոքր տարօրինակ է ու հասկանալի չէ: Այստեղ, այնուամենայնիվ, բալանս պիտի պահենք: Ե՛վ ես մարդկանց եմ հասկանում, և՛ նաև պետք է հասկանանք, որ քաղաքն, այնուամենայնիվ, քաղաք է, գոմ չէ էլի և արաբական հին ոճի բազար չէ»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: