Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այցելեցինք Խորենացի փողոց, որտեղ այրվել էր շենքերից մեկի տանիքը։ Հաշվի առնելով անվտանգության առաջնայնությունը՝ շատ արագ կսկսենք տանիքի վերանորոգման աշխատանքները։
Պետք է հետևենք հրդեհների կանխարգելման բոլոր միջոցառումներին, իսկ նման միջադեպերից հետո քաղաքացին վերականգնողական աշխատանքներին երկար չպետք է սպասի:
Երևանի բնակիչների համար պետք է սովորական դառնա, որ իրենց ձայնը լսելի է, իսկ խնդիրներին շտապ և գործառնական լուծումներ են տրվում»: