Երևան

Տիգրան Ավինյանը հանդիպել է Շենգավիթի բնակիչներին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Տիգրան Ավինյանը հանդիպել է Շենգավիթի բնակիչներին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպել է Շենգավիթի բնակիչներին։

«Տեսնում եմ, թե ինչ մեծ հոգատարությամբ են մարդիկ խոսում իրենց բակերի, խաղահրապարակների, իրենց մանկապարտեզների և պոլիկլինիկաների առկա խնդիրներից:

Նույն բնակիչները շատ պատրաստակամ են մեզ ճիշտ ուղղորդել այդ խնդիրների լուծման ճանապարհին: Հենց նման միասնականության շնորհիվ ենք Երևանը դարձնելու քաղաք մարդկանց համար:

Շենգավիթում արդեն իսկ մեծ ծավալների աշխատանք է տարվում, և անհամբեր սպասում ենք շենգավիթցիներին ներկայացնել հաջորդ տարվա նախապատրաստվող աշխատանքների ծրագիրը»,- գրել է Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուքի» իր էջում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական