Երևան

Դա թյուրիմացություն չի. Տիգրան Ավինյանն ավագանու անդամին հորդորեց ուղիղ արձագանքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դա թյուրիմացություն չի. Տիգրան Ավինյանն ավագանու անդամին հորդորեց ուղիղ արձագանքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը։ Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը խնդրեց, որ անվտանգության աշխատակիցները ստուգեն, թե արդյո՞ք դահլիճում զինված մարդիկ կան նստած։

Թեմային արձագանքեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ խնդիրը լուծված է։ Տիգրան Ավինյանը հորդորեց ավագանու անդամ Արման Անտոնյանին ուղիղ արձագանքել, քանի որ հարցը իրեն է վերաբերվում. «Հարց է բարձրաձայնվում, հարցին պետք է տալ պատասխան, հիմա որպեսզի մենք անընդհատ չշարունակենք այս թեմաներով անիմաստ ժամանակ վատնել, խնդրում եմ հստակ ասել, որ զենք չունեք ձեզ մոտ, և այս դահլիճում, ենթադրում եմ բոլորը հասկանում են, ոչ ոք չի կարող զենքով մտնել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական