Երևան քաղաքի տրանսպորտային պարկը մինչև տարեվերջ կհամալրվի 165 հատ 8.5 մետրանոց ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով. այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:
Պատասխանելով փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին, Հայկ Սարգսյանն ասել է. «Մինչև այս տարվա վերջ Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի 165 հատ 8․5 մետրանոց ավտոբուսներով, իսկ մինչև մյուս տարվա վերջ նախատեսվում է ձեռք բերել ևս 87 հատ 12 մետրանոց ավտոբուսներ։ Խնդիր ունենք մաքսատան հետ՝ ավտոբուսների սպասարկման տեխնիկական մասերի հետ կապված: Շուտով տեխնիկապես չշահագործվող ավտոբուսները ևս կմտնեն շահագործման»