Երևան

Տիգրան Ավինյանը հանդիպել է Խորենացի 6, 8 շենքերի բնակիչներին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Տիգրան Ավինյանը հանդիպել է Խորենացի 6, 8 շենքերի բնակիչներին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը և Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը աշխատանքային այցի շրջանակում այսօր Խորենացի 6, 8 շենքերի բակում հանդիպեցին բնակիչներին, տեղում լսեցին նրանց կողմից բարձրաձայնված հարցերը:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նույն հասցեում առկա այրված տանիքի խնդրի հետ կապված՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին վստահեցրեց, որ աշխատանքները հնարավորինս շուտ կկազմակերպվեն և հրդեհից վնասված հատվածում առաջիկայում կիրականացվեն տանիքի հիմնանորոգման աշխատանքներ:

«Մայրաքաղաքի կենտրոնի այս հատվածում առկա մյուս խնդիրները կպահվեն ուշադրության կենտրոնում, կուսումնասիրվեն և առաջիկայում քայլեր կձեռնարկվեն դրանց լուծում տալու համար»,-վստահեցրեցին շրջայցի մասնակիցները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական